Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

Պետք չէ թացը չորի հետ վառել. Մետրոպոլիտենի նախկին տնօրենի տղան՝ հոր «չարաշահումների» մասին

Իրավունք

Այսօր դատախազությունից հայտնեցին, որ Մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու ընտանիքի անդամները կանչվել են ՀՀ դատախազություն: Այս ամենին զուգահեռ մամուլում սկսվեց տեղեկություն տարածվել այն մասին, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը առանձնապես խոշոր չափերով յուրացում և իր կամ ուրիշ անձանց օգտին լիազորությունների չարաշահում է իրականացրել, որը կազմակերպության կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց Փայլակ Յայլոյանի որդու՝ Արտակ Յայլոյանի հետ, որն ասաց՝ չարաշահումների մասով տարածված տեղեկությունը, ինչպես նաև քրեական գործը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում, սուտ են: Նա չհերքեց այն փաստը, որ իրենց ընտանիքի գույքը այս պահին էլ գտնվում է կալանքի տակ.

«Տվյալ գործը 2019 թվականից վարույթ է ընդունվել յուրացման հատկանիշներով, սակայն, 3 տարիների ընթացքում դատախազության, քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի գործողությունների ընթացքում մինչ օրս անգամ 1 դրամի չարաշահում կամ յուրացում չի հիմնավորվել, որովհետև նման բան երբևիցե չի եղել: Գործը մինչ այս պահը գտնվում է քննչական մարմիններում, այն դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Մետրոպոլիտենի նախկին տնօրենի որդին:

Նա ասաց, որ մամուլում այսօր նման աղմուկ բարձրացավ, քանի որ ժամանակին քննչական վարույթի շրջանակներում կալանք էր դրված իրենց գույքի վրա, որը դատարանի որոշմամբ հանվեց. «Դախազությունը ստիպված եղավ մեկ անգամ ևս կալանք դնի: Այս է ամբողջ ճշմարտությունը: Մի քրեական գործով կալանքից հանեցին, ստիպված եղան նոր քրեական գործ բացել, որ դնեն նորից կալանքի տակ»- նշեց Արտակ Յայլոյանը:

Հետաքրքրվեցինք, եթե Փայլակ Յայլոյանը արդար է աշխատել, ապա որն է իմաստը նրա դեմ քրեական գործեր հարուցելու, մեր զրուցակիցը կտրուկ պատասխանեց. «Խնդիրը սևերի, սպիտակների, հների և «թազաների» մեջ է»,- նշեց նա:

Մեր ճշգրտող հարցին, թե քաղաքական տերմինը օգտագործելով՝ սևեր-սպիտակներ, ցանկանում էր ասել, որ քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում, նա ասաց. «Քաղաքական որևէ տարր չկա այստեղ: Մենք դրա մեջ ոչ եղել ենք, և ոչ էլ ցանկանում ենք լինել: Խնդիրն այն է, որ ժամանակին մարդիկ մտածում էին, թե ողջ Հայաստանը պարտադիր պետք է կոռումպացված լինի, չգիտես ինչու, ու թազա եկողները սուրբ են, բայց չեն ասում, որ բոլոր մարդիկ չեն եղել գռփող և թալանչի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ սևեր-սպիտակներ արտահայտությունը  արել է քաղաքապետը և այն քաղաքական իմաստ չունի: 

Վերջինս նշեց, որ հայրը 28 տարուց ավելի աշխատել է Մետրոպոլիտենում, ու նրա օրոք այն միմիայն աճ է գրանցել բոլոր տեսանկյուններով և կարծում է, որ արդար չէ անհիմն մեղադրանք առաջադրելը՝ որևէ ապացույց չունենալով. «Պետք է մաքուր աշխատել, այո՛, եթե ինչ-որ մեկը պետության անգամ մեկ կոպեկը կերել է՝ պետք է վերադարձնի, աբսուրդ է մեղադրել այն մարդուն, որն իր ողջ կյանքը դրել է պետական հիմնարկի կառուցման վրա. պետք չէ թացը չորի հետ վառել»,- ասաց նա:

Հարցին, եթե անհիմն մեղադրանք է, ապա ի՞նչ քայլեր են պատարստվում իրականացնել, Արտակ Յայլոյանը պատասխանեց. «Մենք ուղղակի պաշտպանվում ենք: Ցանկացած քննիչի, դատախազի կանչով գնում ենք և մեր վարկածը տալիս, որ սա այսպես է, այն՝ այնպես, և որ իրենց ենթադրած բաները իրականությանը չեն համապատասխանում, 3 տարի է՝ նույն պատմությունն է, էլ ի՞նչ պետք է անենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարող եք ընթերցել նաև՝ «Մետրոպոլիտենում Ազգային անվտանգության ծառայությունը իրականացրած ստուգումները» նյութը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված