«Եռաբլուր»-ից 57-ամյա տղամարդը գողացել էր մետաղյա ծաղկաման, փորձել այլ իրեր գողանալ
ԻրավունքՓետրվարի 26-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 57-ամյա տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ծալովի դանակ:
Տղամարդը հայտնել է, որ պանթեոնից փորձել է գողանալ գազի գլանանոթ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 8-ին պանթեոնից գողացել է մետաղյա ծաղկաման:
57-ամյա տղամարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ՊՆ ՌՈ: