Երևանում պարեկները բռնել են 3 երիտասարդի
ԻրավունքShamshyan.com-ը գրում է.
Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կանխվել և բացահայտվել:
Մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի, պարեկներ Էդգար Գրիգորյանի և Արման Գաբրիելյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում Արցախի փողոցում նկատել են կասկածելի ավտոմեքենա:
Գումարտակի հրամանատարի կարգադրությամբ կանգնեցվել է նշված ավտոմեքենան, որում վարորդի հետ եղել է 2 երիտասարդ:
Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել են գերեզմանների ալյումինե կոտրված ճաղավանդակներ, որոնք, պարզվել է՝ վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները հափշտակել են հանգուցյալների շիրիմներից: