Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած 2 անձանց ոստիկանությունը բերման ենթարկեց
ԻրավունքԱյսօր՝ մարտի 7-ին, կառավարության շենքի դիմաց երկու երիտասարդ բողոքի ակցիա էին իրականացնում, պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի Ազգային ժոողովում իրեն ոչ այնքան կոռեկտ պահելու համար:
Նրանցից մեկը «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանն էր:
ԼՈՒՐԵՐ.com -ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին՝ այդ երկու անձանց բերման են ենթարկել.
«Երկուսին էլ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերել են ոստիկանություն»,- նշեց Զարզանդ Գաբրիելյանը: