Դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու միջնորդությունների գերակշիռ մասը չի բավարարվել. նախարար
ԻրավունքԱրդարադատության նախարարությունը 2021 թվականին դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 19 միջնորդություն է ուղարկել Բարձագույն դատական խորհուրդ, որից միայն 5-ն է բավարարվել: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Շատ է խոսվում ճնշումների, ազդեցության մասին, բայց կարող եմ ասել, որ գոնե գործադիր իշխանության բերված միջնորդությունների գերակշիռ մեծամասնությունը հաջողություն չի գրանցել: 5-ի բավարարման դեպքում այնպես չէ, որ դադարեցվել է դատավորների լիազորությունները, դրանք եղել են մասնագիտական նախազգուշացման տեսքով և դատավորները շարունակում են պաշտոնավարել»,- ասաց Անդրեասյանը:
Միևնույն ժամանակ, նախարարը նշեց, որ սա կարևոր մեխանիզմ է, որը շարունակվելու է: