Ավանի փոխթաղապետի մոտ կաթուցիչ հայտնաբերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ԻրավունքԱվան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ներսես Պողոսյանն այս գործով դեռ կարգավիճակ չունի:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով: Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)։