Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել «Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Կենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Հոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու 

2021-ի տարեվերջին բանտերում գերծանրաբեռնվածությունը իսպառ վերացվել է. Կառավարության հաշվետվություն

Իրավունք

 2021թ.-ի արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ և ավելի քան 650 մլն ՀՀ դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2021թ.-ի ընթացքում բռնագանձված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 41 մլրդ՝ 2020թ.-ի շուրջ 31 մլրդ-ի, 2019թ.-ի շուրջ 35 մլրդ-ի և 2018թ.-ի շուրջ 28 մլրդ-ի համեմատ:

2021 թվականին Կառավարությունը շարունակել է դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները: Ըստ ներկայացված հաշվետվության՝ Կառավարությունը 2021թ.-ին շարունակել է իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ու ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված բարեփոխումները, որի շրջանակներում ընդունվել են քրեական ու քրեական դատավարության նոր օրենսգրքերը, ինչպես նաև․

  • 2021թ.-ի տարեվերջին իսպառ վերացվել է բանտերում գերծանրաբեռնվածությունը․ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությունը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) ինդեքսի հենքով կազմել է շուրջ 40%։
  • Խոշտանգումների կանխարգելման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների շուրջ 20%-ում հարցաքննությունների սենյակներում տեղադրվել են տեսաձայնագրման սարքեր, իսկ ելքերում և մուտքերում` տեսահսկման համակարգեր։

2021 թվականի ընթացքում վարչական մի շարք տիպի գործերով ներդրվել է գրավոր պարզեցված ընթացակարգ, որը հնարավորություն կտա առավել սեղմ ժամկետներում և օպտիմալ իրականացնել վարչական արդարադատությունը: Գործարկման փուլում են գտնվում կատարողական վարույթների ավտոմատ մակագրման և բռնագանձման գործիքները:

Կառավարության հաշվետվությունում նշված է, որ 2021 թվականին Կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել՝ ապահովելու երկրում օրինականության ամրապնդումը, քաղաքացիների համար վստահելի և որակյալ արդարադատության ապահովումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը: 2021թ.-ի ողջ ընթացքում Կառավարությունը, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, շարունակել է ոստիկանության բարեփոխումների իրականացումը, մասնավորապես՝ կարևորագույն բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության հիմնադրումն է։

Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլը եղել է մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրումը։ Այդ շրջանակներում մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը, ինչի արդյունքում դատավորների թիվն ավելացել է 29-ով: Մեկնարկել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկումը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021 թվականի ընթացքում քննված 553 քրեական գործերից 200-ը եղել են կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործեր, որոնցից 53-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով (կաշառք ստանալը), 36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում), իսկ մնացածը՝ այլ հոդվածներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկու գրասենյակը հայտարարել է` Ուկրաինայում անհնար է նախագահական ընտրություններ անցկացնելՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս մարդուԾառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Լցանավն աղետի ազդանշան է ուղարկել Եմենի մոտԻրանը սպառնացել է ԱՄՆ-ին հզոր զենքով, եթե ռազմական գործողությունները վերսկսվենԷլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել Կիևը պարտվում է բոլոր ճակատներում. ԶԼՄ«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Իրանը ցանկություն է հայտնել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումըԿենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Ճապոնիան ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին. ԶԼՄԱՄՆ-ն գաղտնի նավթի արտահանում է իրականացրել Հորմուզի նեղուցովԱրագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել ամբողջությամբ հետաքննել Ուկրաինայի հնարավոր դերը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործումԿիևում քննարկվում է Ռադան ավելի ապահով վայր տեղափոխելու հարցըՓաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան Իրանում մահապատժի են ենթարկել օտարերկրյա քաղաքացունՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Ռոսկոմնադզորը դատի է տվել Մորգենշտերնի նախկին կնոջըՀոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ Նեթանյահուն կոշտ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության մասին«Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Զելենսկուն զգուշացրել են նոր կոռուպցիոն սկանդալի սպառնալիքի մասինՌուսաստանը դեմ է իր գործընկեր երկրների՝ Կիևի հետ շփումներին․ ԶախարովաՖոն դեր Լայենի՝ Ուկրաինային աջակցելու հայտարարությունը քննադատության է արժանացել համացանցումԵրևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդըBBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակըԻրանը հայտարարել է նավթի արտահանումը դադարեցնելու մասինՄտադիր են ներողություն խնդրել թագավորից Թրամփը համաձայնել է Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրային գործարքինՍա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրըԽոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներումԻրանի վրա ճնշման հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ Պատիժ, որը մեկ զինվորի կյանք արժեցավ․ ո՞րն է Ճամբարակի ողբերգական վթարի իրական պատճառը (տեսանյութ) Հոգեբանը բացատրել է՝ ինչպես ճիշտ մերժել անհարմար խնդրանքը՝ առանց հարաբերությունները փչացնելու«Ինձ թվում է՝ ինքս ինձ բանտարկում եմ». Ջոկովիչը խոսել է կարիերայի ավարտի մասինԱՄՆ պետական ​​պարտքը թարմացրել է իր պատմական ռեկորդըՄոսկվայի ամենաթանկ պենտհաուսի արժեքը հասել է 30 միլիոն դոլարիՈւռուցքաբանը հերքել է պարանոցին օծանելիք քսելու և քաղցկեղի առաջացման միջև կապըՈվ է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ Պրիմորիեում առաջին անգամ տեսանկարահանել են ընձառյուծի, որը խնամում է ուրիշի ձագերինՀորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. Թրամփ
Ամենադիտված