Քննություն է տարվում զինծառայող Էդուարդ Ռուստամյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: