Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

ՄԻՊ-ը ներկայացրել է Ներքին Հանդում արագ արձագանքման խմբի վերլուծությունների հիման վրա իր դիրքորոշումը

Իրավունք

Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքների և իրականացրած հանդիպումների արդյունքում ՀՀ կառավարություն առաջարկ է ներկայացվել, որ պաշտպանության նախարարությունը ճանաչողական-բացատրական աշխատանքներ կատարի համայնքի բնակիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ ժամանակին նախազգուշացնելու և իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու պարագայում կամրապնդվի բնակիչների մոտ համոզմունքն առ այն, որ ՀՀ Զինված ուժերը տիրապետում են իրավիճակին և կարող են լիովին երաշխավորել բնակիչների անվտանգությունը։

Վերջերս շատ են Ներքին Հանդի վերաբերյալ տարաբնույթ նորությունները: Կարո՞ղ եք հստակ ներկայացնել ՀՀ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբի կողմից արված վերլուծությունների և հետեւությունների հիման վրա Ձեր դիրքորոշումը:

Նախ և առաջ կցանկանայի արձանագրել, որ վերջին շրջանում մամուլի տարբեր միջոցներով տարածվող մեկնաբանություններն այն մասին, որ Ներքին Հանդի վերաբերյալ փաստահավաք այցի արդյունքներով հերքվել է ՊՆ հայտարարությունը, խեղաթյուրում է իրականությունը։ Սրանում կարելի է համոզվել այցի արդյունքներով արված մեր հայտարարությունը ընթերցելիս։

Ներքին Հանդ բնակավայրում մեր փաստահավաք այցի ընթացքում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ բնակիչները նշել էին, որ իրենք նոր են տեսել ադրբեջանական զինվորականների շարժը խնդրո առարկա դիրքում։ Բնակիչներն իրենց մտահոգությունն էին հայտնել, որ որպես արոտավայր իրենց կողմից օգտագործվող գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները դիրքերի նշանառության տակ են։ Որոշ գյուղացիներ անհանգստություն էին հայտնել իրենց տնամերձ հողատարածքի կամ այգիների օգտագործման համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

Մեր խումբը նաև արձանագրել էր, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։

Բնակիչների հետ հանդիպումների արդյունքում կառավարություն ներկայացված մեր առաջարկություններում ներառել ենք նաև առաջարկություն, որ պաշտպանական գերատեսչությունը, համագործակցելով տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, պետք է ճանաչողական-բացատրական աշխատանքներ կատարի համայնքի բնակիչների հետ՝ ժամանակին նախազգուշացնելով և ներկայացնելով իրավիճակի վերաբերյալ բացատրություններ՝ ամրապնդելով բնակիչների մոտ համոզմունքը, որ ՀՀ Զինված ուժերը տիրապետում են իրավիճակին և կարող են լիովին երաշխավորել բնակիչների անվտանգությունը։

Նման շփումը կարևոր է բնակչության մոտ պատշաճ հոգեբանական վիճակի ապահովման, շփման գոտուն մոտ տեղակայված ու առավել խոցելի համայնքներում իրապես համայնք-բանակ պատշաճ կապի ստեղծման առումով։

Մեր հանդիպումները ցույց են տվել, որ բնակիչները նման շփման կարիք ունեն, ինչն իր հերթին կկանխարգելի սոցիալական մեդիայով ու մամուլով տարածվող մանիպուլյատիվ տեղեկություններին (այդ թվում՝ հակառակորդի կողմից) բնակիչների տրվելու հնարավորությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված