30-ամյա կինը քաղաքացու բանկային քարտից հափշտակել է 462 000 դրամ
Իրավունք
Ոստիկանության Վաղարշապատի բաժին մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ իր բանկային քարտից անհայտ պայմաններում ելք է արվել 462 000 դրամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Դիմումի քննարկման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փետրվարի 25-ին քաղաքացու բանկային քարտից մի կայքի հաշվեհամարին փոխանցելու միջոցով նշված գումարը հափշտակել է երևանցի 30-ամյա մի կին:
Մարտի 24-ին նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն