Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվեց
ԻրավունքԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։
Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։