Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Իրավունք«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «ԱԱԾ պադվալ»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է երկու ամսով Փիլոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։