Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով
ԻրավունքՎճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:
ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը Մարտի
1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝
մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ
կազմակերպելու համար:
Նա ավելի քան 3 տարի անցկացրել է բանտում։
Նա համաներմամբ ազատ է արձակվել է 2011 թվականի մայիսին: