Ոչ ծանր հանցագործություններ կատարած ԱՊՀ քաղաքացիներին ՌԴ-ն կարտահանձնի իրենց երկրներին
ԻրավունքԱՊՀ երկրներին կարտահանձնվեն այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանում դատապարտվել են ոչ ծանր հանցագործությունների համար․ համապատասխան օրինագիծը դրական եզրակացություն է ստացել, հայտարարել է ՌԴ կառավարական հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի խորհրդի նախագահ Վլադիմիր Գրուզդևը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Գրուզդևը հստակեցրել է, որ խոսքն օտարերկրյա այն քաղաքացիների մասին է, որոնց նկատմամբ ռուսական դատարանի սահմանած պատժամիջոցը ազատությունից զրկում չի ենթադրում կամ որոնց նկատմամբ պայմանական ազատազրկում է կիրառվել։
Օրինախախտ քաղաքացիները հայրենիք չեն վերադարձվի, եթե չտրվեն երաշխիքներ, որ անձը, վերադառնալուց հետո, կշարունակի պատժի կրումը։
«Օրինակ, եթե հանցագործությունը, որի համար նա այստեղ դատապարտված է, այլ երկրում հանցագործություն չի համարվում կամ եթե տեղական օրենսդրությամբ պայմանական պատիժ կրողի նկատմամբ վերահսկողություն նախատեսված չէ։ Այդ դեպքերում դատապարտվածը կմնա Ռուսաստանում՝ մինչև պատժի կրման ավարտը»,- ասել է Գրուզդևը։