Արայիկ Պետրոսյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Կենսագրություն
Արայիկ Համլետի Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին:
2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ նույն ԲՈւՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն
2007-2009թթ. – ԼՂՀ դատախազության Ասկերանի շրջանի դատախազության քննիչ
2009-2010թթ. – ԼՂՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազության ավագ դատախազ
2010-2012թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ
2012-2013թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազի տեղակալ
2013-2020թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազ
2020-2021թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազ
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: