70 օր է՝ Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը
ԻրավունքԴատավորների միության նախագահը ՀՀ դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրել է նաև կալանքի մեջ գտնվող դատավոր Բորիս Բախշիյանին։
«Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու շինծու և աբսուրդ մեղադրանքով։
Դրա հետ միաժամանակ օրերս կնշվի դատավորների շահերով իրական մտահոգ միակ կառույցի՝ ՀՀ դատավորների միության 25-ամյակը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող Բորիս Բախշիյանը։
Բախշիյանն այդ միջոցառմանը չի մասնակցի, սակայն (հավանաբար) կմասնակցեն նրան ապօրինի կալանավորած Դավիթ Արղամանյանն ու Տիգրան Սիմոնյանը…», - այս մասին գրել է Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։