Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
ԻրավունքՀայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Թեև Հայոց ցեղասպանության սարսափները երբեք չեն կարող վերացվել, մենք կարող ենք ապահովել, որ ապագա սերունդները երբեք չմոռանան» ,- գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան Twitter-ի իր էջում:
«Ես հպարտ եմ միանալու իմ գործընկերներին՝ որպես Հայոց ցեղասպանության կրթական ակտի առաջին համահեղինակներից մեկը»:
Նշվում է, որ երկու կուսակցություններից ավելի քան 45 կոնգրեսականներ են աջակցել Հայոց ցեղասպանության կրթական ակտին (Armenian Genocide Education Act):
Օրինագիծը 10 մլն դոլարի ֆինանսավորում է նախատեսում Հայոց ցեղասպանության պատմության, դասերի եւ հետեւանքների վերաբերյալ Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերի համար։