Ոստիկանությունը Կառավարության դիմացից բերման է ենթարկել 2 երիտասարդի
ԻրավունքԿառավարության շենքի մոտից ակցիա իրականացնող երկու երիտասարդ բերման է ենթարկվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Ցուցարարները բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր երիտասարդները, որոնք այսօր առավոտվանից երևանյան բուհերում Արցախի դրոշներով իրազեկման ակցիա են իրականացրել՝ իրենց երթը ամփոփեցին կառավարության շենքի դիմաց։ Նրանք Նիկոլ Փաշինյանին զուգարանի թղթեր նվիրեցին: Ակցիան ղեկավարող երիտասարդը նշեց, որ թուղթ շատ են բերել, որովհետև կարծում են, որ Նիկոլ Փաշինյանին կալանավայրում այն շատ պետք կգա: