Կարմիր գյուղի 66-ամյա բնակիչը տարայով թմրամիջոցը պատրաստել էր նախորդ տարի աշնանը և թաքցրել նկուղում
ԻրավունքԿարմիրգյուղի 66-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և խոստովանել, որ հայտնաբերված թմրանյութն իրենն է, պատրաստել է նախորդ տարի աշնանը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ազատության փողոցի շենքերից մեկի նկուղում 39-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում:
Ապրիլի 25-ին նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հայտնաբերվածը պատկանում է տանտիրոջ մորեղբորը, որը Կարմիրգյուղի 66-ամյա բնակիչ է:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին և խոստովանեց, որ թմրանյութն իրենն է, պատրաստել է նախորդ տարի աշնանը:
Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ: