Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Հոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ «Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը BBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակը Մտադիր են ներողություն խնդրել թագավորից Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրը Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի 

Ազատության պողոտայում ոստիկանը տրանսպորտային միջոց է վնասել․ ի՞նչ խախտումներ է գրանցել ՄԻՊ-ը

Իրավունք

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ՝ Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել արգելանքի վերցված թվով 46 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Արձանագրվել է նաև, որ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 5 անչափահաս անձինք, որոնցից մեկը մինչև 16 տարեկան: Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել և նա անմիջապես ազատ է արձակվել:

Հրապարակված տեսանյութերի և ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:

Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդիվ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է ակցիա իրականացնող անձանց նկատմամբ:

Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները:

Բացի դրանից՝ Ազատության պողոտայում իրականացված ակցիայի ընթացքում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից անձի տրանսպորտային միջոցը վնասելու մեկ դեպք:

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրականցված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ համապատասխան գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը:

Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Սոցիալական ցանցի ու մամուլի հրապարակումների մշտադիտարկման առաջին արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դերակատարները՝ թե իշխող և թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց քաղաքական օրակարգը սատարող հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձինք օգտագործում են խիստ դատապարտելի, երբեմն ծայրահեղ սադրիչ բառապաշար, հանրությանը դիմում են վտանգավոր կոչերով։

Հանրային ու քաղաքական պատասխանատու դերակատարներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անպատասխանատու, հանրության շրջանում ներքին բախման տանող վտանգավոր ու անօգտակար խոսույթից, առաջարկում ենք կոնկրետ հարցերի շուրջ մասնագիտական ու հանրային քաղաքակիրթ քննարկումներով զբաղեցնել հանրային օրակարգն ու իրենց ընտրողներին։

Բացի այս, զանգվածային լրատվության միջոցների կողմից քաղաքական գործընթացները լուսաբանող նյութերի ներքո տարածվում են ծայրահեղ վտանգավոր քննարկումներ, այդ թվում՝ կեղծ օգտատերերի ակտիվ մասնակցությամբ, արվում են ատելություն գեներացնելու և երբեմն էլ բռնության չքողարկված կոչեր։

Խիստ կարևորելով զանգվածային լրատվության միջոցների դերը հանրությանը մասնագիտական, որակյալ ու ճշտված տեղեկություն տրամադրելու առաքելությունը, ինչպես նաև հանրային խոսույթում բևեռացված ու ատելության խոսքի մակարդակն իջեցնելու ու փաստարկված քննարկումներ խթանելու գործելակերպերը, անհրաժեշտ է, որ նյութերի ներքո ծավալվող նմանատիպ մեկնաբանությունները հեռացնելու համար զանգվածային լրատվության պատասխանատուների կողմից միջոցներ ձեռնարկվեն և բավարար ռեսուրսներ հատկացվեն։

Սոցիալական մեդիայի տիրույթում ևս, լսարան ունեցող օգտատերերին Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հեռացնել իրենց գրառումների ներքո ծավալվող ատելության ու բռնության (երբեմն անգամ իբրև կատակ ներկայացվող) գրառումներն ու կոչերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիան ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին. ԶԼՄԱՄՆ-ն գաղտնի նավթի արտահանում է իրականացրել Հորմուզի նեղուցովԱրագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել ամբողջությամբ հետաքննել Ուկրաինայի հնարավոր դերը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործումԿիևում քննարկվում է Ռադան ավելի ապահով վայր տեղափոխելու հարցըՓաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան Իրանում մահապատժի են ենթարկել օտարերկրյա քաղաքացունՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Ռոսկոմնադզորը դատի է տվել Մորգենշտերնի նախկին կնոջըՀոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ Նեթանյահուն կոշտ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության մասին«Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Զելենսկուն զգուշացրել են նոր կոռուպցիոն սկանդալի սպառնալիքի մասինՌուսաստանը դեմ է իր գործընկեր երկրների՝ Կիևի հետ շփումներին․ ԶախարովաՖոն դեր Լայենի՝ Ուկրաինային աջակցելու հայտարարությունը քննադատության է արժանացել համացանցումԵրևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդըBBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակըԻրանը հայտարարել է նավթի արտահանումը դադարեցնելու մասինՄտադիր են ներողություն խնդրել թագավորից Թրամփը համաձայնել է Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրային գործարքինՍա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրըԽոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներումԻրանի վրա ճնշման հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ Պատիժ, որը մեկ զինվորի կյանք արժեցավ․ ո՞րն է Ճամբարակի ողբերգական վթարի իրական պատճառը (տեսանյութ) Հոգեբանը բացատրել է՝ ինչպես ճիշտ մերժել անհարմար խնդրանքը՝ առանց հարաբերությունները փչացնելու«Ինձ թվում է՝ ինքս ինձ բանտարկում եմ». Ջոկովիչը խոսել է կարիերայի ավարտի մասինԱՄՆ պետական ​​պարտքը թարմացրել է իր պատմական ռեկորդըՄոսկվայի ամենաթանկ պենտհաուսի արժեքը հասել է 30 միլիոն դոլարիՈւռուցքաբանը հերքել է պարանոցին օծանելիք քսելու և քաղցկեղի առաջացման միջև կապըՈվ է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ Պրիմորիեում առաջին անգամ տեսանկարահանել են ընձառյուծի, որը խնամում է ուրիշի ձագերինՀորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. ԹրամփՓաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ) Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ձերբակալվել է գազամուղի պայթեցման կասկածյալը Լեհաստանի նախագահի խոսնակը «անցքերով» է անվանել Ռուսաստանի և Բելառուսի սահմանին կառուցվող «Արևելյան վահանը»Իսրայելը խոստովանել է իր մասնակցությունը պաղեստինցի հնգամյա Հինդ Ռաջաբի և նրա ընտանիքի սպանությանըԻ՞նչ կլինի Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու դեպքում․ Խաչատրյանը վտանգներ է մատնանշել Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մեթոդ են առաջարկել Քիմ Քարդաշյանը փոքրիկ բիկինիով լուսանկարում ներկայացել է առանց դիմահարդարմանԱննա Սեմենովիչին Վենետիկի շքեղ ռեստորանից խնդրել են հեռանալ«Տոտենհեմը» բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» երկու հարձակվողների տեղափոխության շուրջԱրջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առևանգել Ճապոնիան պլուտոնիումի հսկայական պաշարներ ունի միջուկային զենք ստեղծելու համար. ԶԼՄԱլեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել Հորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. Թրամփ
Ամենադիտված