Բախշիյանն առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ. փաստաբան
ԻրավունքԵրեկ լրացավ դատավոր Բորիս Բաշխիյանի կալանքի ժամկետը երկարացնելու հերթական միջնորդություն ներկայացնելու դատավարական վերջնաժամկետը եւ այդպիսին չներկայացվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Այլ կերպ ասած, եթե նոր ապօրինություններ չկատարվել Բախշիյանի նկատմամբ, ապա վերջինս առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ:
Նշեմ նաեւ, որ վերջինիս նկատմամբ կալանքի նախորդ երկարացման որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ ուրբաթ օրը ժամը 16:30 տեղի է ունենալու համապատասխան նիստը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ»,- գրել է նա։