Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Կայացել է «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը

Իրավունք

  2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը:

     Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն, Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Միշել Գիշաղը, Վրաստանի փաստաբանների պալատի նախագահ Դավիդ Ասատիանին:

     Բացման խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու համար:

    Իր խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարևորել է համագործակցությունը մասնագիտական մակարդակներում և նշել, որ այս համաժողովը հանդիսանում է դրա վառ ապացույցը:

    «Փաստաբանության ինստիտուտը ժամանակակից ժողովրդավարական պետություններում զբաղեցնում է նշանակալից տեղ, քանի որ հենց վերջինիս դրությունը համարվում այն հիմնական ցուցիչներից մեկը, որով գնահատվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանվածության մակարդակը համապատասխան հասարակությունում:

   Ժողովրդավարական երկրները պետության և իրավունքի զարգացման ամբողջ ընթացքում ձգտում են ձևավորել անկախ և ինքնակառավարվող փաստաբանության ինստիտուտ, զարգացնել այն, քանզի փաստաբանությունը  բնութագրում է քաղաքացու իրավական պաշտպանվածության մակարդակը:  Հետևաբար, պատահական չէ, որ շատ պետություններ ճանաչում են  փաստաբանությունը սահմանադրական մակարդակում՝ որպես իրավաբանական օգնության ստանալու իրավունքի երաշխիք» , - նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:

    Սիմոն Բաբայանը նաև ընդգծել է, որ  անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել գոյություն ունեցող բոլոր գործիքակազմերը, որոնք նպաստելու են փաստաբանության ինստիտուտի զարգացման և քաղաքացիների իրավական պաշտպանվածության ապահովմանը:

     Նա նաև հույս է հայտնել, որ գոյություն ունեցող համագործակցության հարթակների, փաստաբանական համայնքների սերտ կապի առկայության պայմաններում, մենք, ունենալով իրավական և փաստական հիմքեր, պետք է ապահովվենք փաստաբանի անդրսահմանային արդյունավետ գործունեությունը: Իր ելույթի ավարտին Սիմոն Բաբայանը  նկատել է, որ առկա են բոլոր նախադրյալները  փաստաբանների անդրսահմանային գործունեությունը ապահովելու և համագործակցությունն ամրապնդելու համար:

    «Շատ հաճախ մեր կողմից ընդգծվում է փաստաբանության առանձնահատկությունը և բացառիկությունը, սակայն ժամանակակից պայմաններում փաստաբանությունը զիջում է իր առաջատար դիրքը, իրավաբանական ծառայություններ մատուցող այլ մասնակիցներին, քանի որ նրանք գործում են փաստաբանության համար ամրագրված սահմանափակումներից դուրս:

    Նշվածը նկատի ունենալով՝ ակնկալում եմ միասին խոսել առաջադրված հարցերի շուրջ և քննարկել հնարավոր խնդիրները» ,- ելույթը եզրափակել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ գործընկերներին մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:

     Միջազգային համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել փաստաբաններ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ղազախստանից: Քննարկվել  են փաստաբանության՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտի զարգացման միտումները, անդրսահմանային համագործակցության հնարավորությունները և առաջացող մարտահրավերներն ինտեգրացիոն գործընթացներում:

    Հ․Գ Միջազգային համաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և լուսանկարներ կներկայացնենք առանձին հրապարակումներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված