29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը ազատ է արձակվել
ԻրավունքShamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը որոշում է կայացրել ապրիլի 26-ին Երևանի Պրոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Փարսադանյանը Ա. Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը: