Ժամը 11-ի դրությամբ ակցիայից բերման է ենթարկվել 189 քաղաքացի
ԻրավունքԺամը 11-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիա իրականացնող 189 քաղաքացու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին Ոստիկանությունից:
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 08։30֊ից մայրաքաղաքի մի շարք փողոցներ կաթվածահար վիճակում են գտնվում։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները փակ են։