Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը
Իրավունք
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է տեսանյութերը, որոնցում են առկա են ենթադրյալ բռնության դեպքեր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում այսօր բողոքի գործողության ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի, ոստիկանական աշխատակիցների և Mediahub լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետը սկզբում ոտքով հարվածում իրեն նկարահանող օպերատորին, այնուհետև ձեռքով հրում լրատվամիջոցի միկրոֆոնը՝ ասելով, որ հեռախոսով է խոսում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն