ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելու
ԻրավունքԲարձրագույն դատական խորհրդում անցկացվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ քննությունը: Միջնորդությունը ներկայացրել էր Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դատավորին վերագրվում է «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:
Կողմերի դիրքորոշումները լսելուց և վարույթի քննության ավարտ հայտարարելուց հետո խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Այն կհրապարակվի մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին: