ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել բողոքի ակցիայից 40 մասնակից. ոստիկանություն
ԻրավունքԺամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել բողոքի ակցիայից 40 մասնակից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին ոստիկանությունից:
Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության ակցիաներ։