Հոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ «Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը BBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակը Մտադիր են ներողություն խնդրել թագավորից Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրը Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի Իրանի վրա ճնշման հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ Պատիժ, որը մեկ զինվորի կյանք արժեցավ․ ո՞րն է Ճամբարակի ողբերգական վթարի իրական պատճառը (տեսանյութ) «Ինձ թվում է՝ ինքս ինձ բանտարկում եմ». Ջոկովիչը խոսել է կարիերայի ավարտի մասին 

Ոստիկանության ծառայողների կողմից կրկին բերման է ենթարկվել անչափահաս անձ՝ անհամաչափ ուժի կիրառմամբ․ ՄԻՊ

Իրավունք

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր Երևան քաղաքում այցելել են թվով 6 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 69 անձանց։ Այց է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանական բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց և Սևան քաղաքի բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց։ Հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

1. Արձանագրվել են ինչպես առանց անձանց համաձայնության էլեկտրոնային սարքերով լուսանկարելու դեպքեր, այնպես էլ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների կողմից անձանց ոստիկանության բաժին մտցնելիս բջջային հեռախոսով լուսանկարելու դեպք, ընդ որում, առանց որևէ տարանջատման, այդ թվում՝ անչափահասներին։ Քաղաքացիներից մեկը հայտնել է, որ իր ճշտող հարցին, թե չի կարող արդյո՞ք հրաժարվել լուսանկարվելուց, ոստիկանության ծառայողը հայտնել է, որ՝ ոչ։ Պաշտպանը ոստիկանների կողմից անձնական օգտագործման սարքերով լուսանկարելու անթույլատրելիությանն անդրադարձել է նաև 2021թ. տարեկան հաղորդմամբ և հիմա ևս վերահաստատում է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով և միայն հանրային վայրերում։ Ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիներին անձնական օգտագործման բջջային հեռախոսներով լուսանկարահանումն անթույլատրելի է։

2. Այսօր կրկին արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր, մասնավորապես՝ Երևան քաղաքի Վաղարշյան-Քոչար փողոցների հատվածից բերման են ենթարկվել անձինք, որոնք արգելանքի վերցվելու պահին արդեն իսկ ազատած են եղել փողոցի երթևեկելի հատվածը, ինչը և հանդիսացել էր ոստիկանի օրինական պահանջը։ Պաշտպանը կրկին արձանագրում է, որ նման դեպքում օրինական պահանջը չկատարելու հիմքով վարչական ձերբակալումն ի սկզբանե ապօրինի է։

3. Ցավալի է արձանագրել, որ չնայած նախորդ օրերին արված բազմաթիվ հայտարարությունների, Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների հատվածում, ըստ ԶԼՄ-ների տարածած տեսանյութերի, Ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվում ակնհայտորեն անչափահաս անձը միանգամից մի քանի ծառայողի կողմից, ընդ որում, անհամաչափ ուժի կիրառմամբ։

4. Այսօրվա մշտադիտարկումների արդյունքում առավել կոպիտ ուժի կիրառման դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Հրազդան մարզադաշտ ընկած հատվածից և Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկելու ժամանակ։ Նախ, մշտադիտարկումների և բերման ենթարկված անձանց պնդումները վկայում են, որ ոստիկանների կողմից նախապես որևէ պահանջ չի հնչեցվում, մինչդեռ՝ վերջիններիս բերման ենթարկելու հիմքը եղել է կրկին ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։ Ավելին, արձանագրվել են այդ վայրից բերման ենթարկելիս ոստիկանների կողմից քաղաքացիներին քարշ տալով մեքենան նստեցնելու, առանց անհրաժեշտության ձեռքերը ոլորելու և անհամաչափ ուժի կիրառման այլ դեպքեր։ Ընդ որում, այդ վայրից բերման ենթարկված քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների ժամանակ արձանագրվել է, որ վերջիններիս վրա առկա են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս պնդման, պատճառվել են ոստիկանների կողմից ուժի կիրառման արդյունքում։ Ոստիկանության կենտրոնի բաժնում բժշկական օգնություն տրամադրելու նպատակով կանչվել է շտապ օգնության ծառայություն։ Պաշտպանը տեղեկացնում է, որ արձանագրված վնասվածքների, ստացված տեղեկությունների և կատարված լուսանկարների վերաբերյալ համապատասխան գրություններ է ուղարկելու իրավապահ մարմիններին՝ տվյալ դեպքը մանրամասն քննության առարկա դարձնելու պահանջով և հետևողական է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

5. Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մոտ 1,5 ժամ քաղաքացիների հետ որևէ գործողություն չի կատարվել։ Մեկ այլ դեպքում՝ քաղաքացու կողմից ներկայանալուց, վարույթային գործողություններն ավարտելուց հետո են ոստիկանության ծառայողներն անձին ներկայացրել իր իրավունքները, այդ թվում՝ լռելու իրավունքը։ Պաշտպանն արձանագրում է, որ անձին իր իրավունքների մասին տեղեկացնելը ինքնանպատակ չէ, և դա պետք է կատարվի նախապես, մինչև վարույթային մյուս գործողությունները կատարելը, որպիսի երաշխավորվի այդ իրավունքների՝ այդ թվում լռելու իրավունքի գործնականում իրացումը։ Հատկապես դատապարտելի է նման վարքագծի դրսևորումն անչափահաս անձանց նկատմամբ։

6. Պաշտպանի արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում բերման ենթարկված քաղաքացիների կողմից բարձրացվել են նաև բերման ենթարկելու ընթացքում կանխիկ դրամական միջոցների, հեռախոսի կորստի կամ ենթադրյալ հափշտակության վերաբերյալ պնդումներ, որոնք ստուգելու և արձանագրված դեպքերին պատշաճ ընթացք տալու պահանջով Պաշտպանը դիմելու է իրավասու պետական մարմիններին։

7. Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանական տրանսպորտային միջոցում արգելանքի վերցված քաղաքացիների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպեր, երբ երկուստեք հնչում են հայհոյախառն արտահայտություններ, ինչպես նաև առկա է հրմշտոց։ Այս առումով, Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները սահմանափակված են իրենց ծառայողական կարգավիճակով, վերջիններս հատկապես պետք է զերծ մնան իրենց տրամադրության տակ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ցանկացած տեսակի դրսևորումներից։ Միաժամանակ, Պաշտպանը դատապարտելի է համարում բերման ենթարկվող անձանց կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, հայհոյելու և արժանապատվությունը նվաստացնող այլ արտահայտություններ անելու բոլոր դեպքերը։ Արձանագրվել են նաև հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության տրանսպորտային միջոցների վնասման դեպքեր։

8. ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ քաղաքացիների նկատմամբ ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումներ։ Ընդ որում, հատկապես դատապարտելի է անձի ունեցած կարծիքի կամ արտահայտած տարբերվող դիրքորոշմամբ պայմանավորված՝ վերջինիս նկատմամբ ատելության խոսքի հրապարակային արտահայտումը, որին անմիջապես հաջորդել էր բռնության գործադրում, երբ հավաքի մասնակիցների կողմից շշեր և այլ իրեր են նետվել դեպի ատելության խոսքի արժանացած անձը։ Նախընթաց օրերին համանման դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ այն, որ հավաքի կազմակերպիչների և հանրային դերակատարների կողմից հրապարակավ դատապարտվեն այլ կարծիք ունեցող անձանց նկատմամբ իրականացված նման բոլոր գործողությունները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ Նեթանյահուն կոշտ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության մասին«Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Զելենսկուն զգուշացրել են նոր կոռուպցիոն սկանդալի սպառնալիքի մասինՌուսաստանը դեմ է իր գործընկեր երկրների՝ Կիևի հետ շփումներին․ ԶախարովաՖոն դեր Լայենի՝ Ուկրաինային աջակցելու հայտարարությունը քննադատության է արժանացել համացանցումԵրևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդըBBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակըԻրանը հայտարարել է նավթի արտահանումը դադարեցնելու մասինՄտադիր են ներողություն խնդրել թագավորից Թրամփը համաձայնել է Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրային գործարքինՍա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրըԽոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներումԻրանի վրա ճնշման հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ Պատիժ, որը մեկ զինվորի կյանք արժեցավ․ ո՞րն է Ճամբարակի ողբերգական վթարի իրական պատճառը (տեսանյութ) Հոգեբանը բացատրել է՝ ինչպես ճիշտ մերժել անհարմար խնդրանքը՝ առանց հարաբերությունները փչացնելու«Ինձ թվում է՝ ինքս ինձ բանտարկում եմ». Ջոկովիչը խոսել է կարիերայի ավարտի մասինԱՄՆ պետական ​​պարտքը թարմացրել է իր պատմական ռեկորդըՄոսկվայի ամենաթանկ պենտհաուսի արժեքը հասել է 30 միլիոն դոլարիՈւռուցքաբանը հերքել է պարանոցին օծանելիք քսելու և քաղցկեղի առաջացման միջև կապըՈվ է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ Պրիմորիեում առաջին անգամ տեսանկարահանել են ընձառյուծի, որը խնամում է ուրիշի ձագերինՀորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. ԹրամփՓաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ) Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ձերբակալվել է գազամուղի պայթեցման կասկածյալը Լեհաստանի նախագահի խոսնակը «անցքերով» է անվանել Ռուսաստանի և Բելառուսի սահմանին կառուցվող «Արևելյան վահանը»Իսրայելը խոստովանել է իր մասնակցությունը պաղեստինցի հնգամյա Հինդ Ռաջաբի և նրա ընտանիքի սպանությանըԻ՞նչ կլինի Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու դեպքում․ Խաչատրյանը վտանգներ է մատնանշել Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մեթոդ են առաջարկել Քիմ Քարդաշյանը փոքրիկ բիկինիով լուսանկարում ներկայացել է առանց դիմահարդարմանԱննա Սեմենովիչին Վենետիկի շքեղ ռեստորանից խնդրել են հեռանալ«Տոտենհեմը» բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» երկու հարձակվողների տեղափոխության շուրջԱրջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առևանգել Ճապոնիան պլուտոնիումի հսկայական պաշարներ ունի միջուկային զենք ստեղծելու համար. ԶԼՄԱլեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել Հորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. ԹրամփՓողոցում տեսած գովազդային վահանակը փրկել է քաղցկեղով հիվանդ կնոջ կյանքըՃապոնիան պլուտոնիումի հսկայական պաշարներ ունի միջուկային զենք ստեղծելու համար. ԶԼՄՍիրիայում մի շարք պայթյուններ են որոտացելԱրեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ Զինծառայողներն ինչո՞ւ էին ուշ ժամի դուրս եկել վազքի․ Գեղարքունիքում զինծառայողների վրաերթի ողբերգական դեպքի հետքերով Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասնագետը նշել է՝ որքան հաճախ է պետք փոխել խոհանոցային սրբիչներըՌԴ ԱԳՆ-ն Եվրամիությանը մեղադրել է «ահաբեկչությանն օժանդակելու»Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձ
Ամենադիտված