Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ՃՏՊ-ի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 6-ին ժամը 06:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում 1991թ. ծնված տղամարդն իր վարած «TOYOTA COROLA» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է էլեկտրասյանը, որի հետևանքով տեղում մահացել է:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: