Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News Ըստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համար Իսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի 

Աջակցություն է ցուցաբերվել բերման ենթարկված 45 անձանց. ՄԻՊ

Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը  ամփոփ ներկայացրել է մայիսի 6-ին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքները։

«Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 45 անձանց։

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

  1. Արձանագրվել են բերման ենթարկված անձանց նվազագույն իրավունքներից առնվազն մեկ զանգ կատարելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքեր։

Այսպես, ոստիկանության բաժիններում արձանագրվել են ինչպես առնվազն մեկ զանգի հնարավորություն ունենալու մասին չտեղեկացնելու, այնպես էլ փաստաբանի ներկայության պատճառաբանությամբ այդ իրավունքից օգտվելը սահմանափակելու դեպքեր։

Ավելին, համատարած բնույթ է կրել ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց հեռախոսները նրանց կամքին հակառակ անջատելու կամ անջատել պարտադրելու պրակտիկան, որի պայմաններում անձի մոտ տպավորություն է ստեղծվում զանգ կատարելու իրավունքի բացակայության մասին։

Նման վարքագիծը հատկապես դատապարտելի է անչափահասների մասնակցությամբ վարույթի դեպքում։ Արձանագրված բոլոր դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջնորդությամբ զանգ կատարելու իրավունքը քաղաքացիների ցանկության դեպքում իրացվել է։

Վերոշարադրյալի հաշվառմամբ Պաշտպանը արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են ապահովել անձի՝ առնվազն մեկ զանգ կատարելու հնարավորությունը, այդ իրավունքի իրացման սահմանափակումը վարչական ձերբակալման ժամանակ ոչ մի դեպքում արդարացված չի կարող համարվել։

  1. Արձանագրված հաջորդ խնդիրը վերաբերում է վարչական ձերբակալման ենթարկված օտարերկացիներին՝ նվազագույն իրավունքների մասին վերջիններիս հասկանալի լեզվով չտեղեկացնելու խնդրին։

Մասնավորապես՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում 2 անձ պնդել են, որ իրենք հայերեն կարդալ չգիտեն, մինչդեռ՝ իրենց իրավունքների վերաբերյալ ձևաթուղթը տրամադրվել է հայերեն, այն պայմաններում, երբ նրանք չեն տիրապետում լեզվին։ Պաշտպանն արձանագրում է, որ անձի իրավունքների մասին վերջինիս տեղեկացնելը չպետք է կրի ձևական բնույթ, այն պետք է իրականում երաշխավորի այդ իրավունքների իրացման իրական հնարավորությունը և բերման ենթարկված անձը պետք է հնարավորություն ունենա իրեն հասկանալի լեզվով այդ իրավունքների մասին տեղեկացվելու։

  1. Պաշտպանի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում արձանագրել են դեպք, երբ բաժին բերված քաղաքացին եղել է առանց կոշիկների, ընդ որում, վերջինիս ևս հնարավորություն չեն տվել զանգ կատարելու և Պաշտպանի ներկայացուցիչների միջնորդությամբ անձը զանգ է կատարել։
  2. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում արձանագրվել է Հաղթանակի կամրջի մոտից բերման ենթարկված 16 տարեկան անձի մոտ մարմնական վնասվածքների դեպքեր, որոնք ըստ վերջինիս պնդման, առաջացել են Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Ըստ այդ անձի, բերման ենթարկելիս ոստիկանների գործողությունների արդյունքում ջարդվել է նաև իր ակնոցը։

Նույն վայրից բերման ենթարկված այլ անձանց մոտ ևս արձանագրվել են տարբեր տեսակ մարմնական վնասվածքների, հագուստի վնասվելու դեպքեր։

Նշվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններով կդիմի իրավասու մարմիններին՝ դեպքի կապակցությամբ մանրամասն քննություն իրականացնելու պահանջով։

  1. Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից տարեց կնոջը հարվածելու և հրելու դեպք, ինչը հատկապես անընդունելի է անձի՝ տարիքով պայմանավորված դիմադրելու սահմանափակ հնարավորության պայմաններում։ Պաշտպանը կրկին հատուկ զգուշացնում է, որ ոստիկանության ծառայողների կողմից նման գործելաոճն անընդունելի և դատապարտելի է, և յուրաքանչյուր նման դեպք պետք է դառնա մանրամասն քննության առարկա։
  2. Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև իրականացվող երթերին և այլ հավաքների մասնակիցների և մասնակից չհանդիսացող քաղաքացիների կողմից միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և արժանապատվության նվաստացմանն ուղղված գործողությունների տարբեր դրսևորումներ։

Արձանագրվել են դեպքեր, երբ երթերին չմասնակցող անձանց ու երթի մասնակիցների միջև վիճաբանությունների պատճառը եղել է հավաքի մասնակիցների կողմից փակված ճանապարհը չբացելը նաև այն անձանց համար, ովքեր շտապում են հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին հորդորում է բոլոր անձանց զերծ մնալ քաղաքական կողմնորոշմամբ, կարծիքով, հավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու փաստով պայմանավորված անհանդուրժողական վարքագիծ դրսևորելուց, միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալուց և ընդհանրապես ցանկացած եղանակով ատելության ու անհանդուրժողական վարքագծից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասին
Ամենադիտված