Մանուել Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան
Իրավունք
Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.
«Կալանքի միջնորդություն է ներկայացվել միայն այն բանի համար, որ Մանուել Մանուկյանը մասնակցել է խաղաղ և առանց զենքի հավաքի՝ իրացնելով իր սահմանադրական իրավունքը։
Հավաքին մասնակցելը խախտում է հասարակական կարգը, խաթարում է մյուսների՝ հավաքին չմասնակցողների, անդորրը, և դա բացահայտ անհարգալից վերաբերմունք է հասարակության նկատմամբ։
Մոտավորապես այս պատճառաբանությամբ...»։
Ավելի վաղ փաստաբանը հայտել էր, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել են իր սահմանադրական իրավունքն իրացնող Մանուել Մանուկյանին։ Նույն հոդվածի հատկանիշներով նրան մեղադրանք էր առաջադրել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն