Դատարանը մերժել է նախկինում Աբրահամյանին պատկանող առանձնատան վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը
ԻրավունքArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող 5 մլն դոլարանոց առանձնատան վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է, առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է ուժի մեջ:
Ասել է թե դատարանը մերժեց դատախազի բողոքը, թե ինչպես է նախկին վարչապետի տունը կալանքից հանվել: Ինչպես հայտնի է, Մոնումենտում գտնվող և քրեական գործերով անցնող շքեղ դղյակն Աբրահամյաններին հաջողվել էր վաճառել այս տարվա մարտի 1-ին:
Մինչ այդ Արգամ Աբրահամյանին հաջողվել էր առանձնատան վրայից հանել կալանքը: Կալանքն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա հանել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն: