Սուրեն Մանուկյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները ոչինչ չեն գտել. փաստաբան
Իրավունք
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները ոչինչ չեն գտել։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց, որ ի սկզբանե պարզ էր, որ ինչ-որ փնտրում էին, այստեղ լինել չէր կարող։
«Մութ սենյակում կատու էին փնտրում։ Պարզ էր, որ ոչինչ չկա։ Սա ավելի շատ վախի մթնոլորտ ձևավորելու, ահաբեկելու համար է արվում»,- հայտարարեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները խուզարկություն էին իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանում։ Այդ պահին բնակարանում էին գտնվում նաև Մանուկյանի մանկահասակ երեխաները, կինը, ինչպես նաև՝ տարեց մայրը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)