Բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ-ական Վելիխան Խլղաթյանը
ԻրավունքՔիչ առաջ առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը, տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջը։
«Քիչ առաջ նիկոլական իշխանության կամակատար իրավապահների կողմից տեղի է ունեցել հերթական խուլիգանությունը, առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44֊օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը։
Իրավապահներին հորդորում ենք վերջ տալ ամենօրյա ապօրինություններին։
Ոչ մի ճնշում, ոչ մի բռնություն չի լռեցնելու մեզ»,– ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր կալանավորվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։