Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի մի մասը ապօրինի օտարվել է
Իրավունք«Մարդու իրավունքների պաշտպան» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան համայնքի, Սիսիան քաղաքի Կամոյի փողոց թիվ 3 հասցեի՝ Արշակ Գրիգորյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մի մասը ապօրինի օտարվել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ ՀԿ-ն:
Մասնավորապես՝ դպրոցին պատկանող երկու շինություններ, ինչպես նաև՝ 0,12608հա հողամաս։
2.07.2020թ․դա հաստատվել է նշված դպրոցի նախկին տնօրեն Գ․ Սարգսյանի, այնուհետև, 06.07.2020թ՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Հ․ Պողոսյանի կողմից։
Վերոնշյալի վերաբերյալ ՄԻՊ ԻՀԿ խորհուրդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել համապատասխան իրավասու մարմիններին։