Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստը հետաձգվեց. News.am
ԻրավունքԱվետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով նիստը հետաձգվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։
«Քննիչը չէր ներկայացել ծանրաբեռնվածության պատճառով։ Պետք է ներկայանար այլ քննիչ, սակայն որոշ ժամանակ անց տեղեկացանք, որ նա նույնպես չի կարող ներկայանալ»,- նշեց Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ վաղը կայանալիք նիստին քննարկվելու է նաեւ Չալաբյանին կալանավորելու հարցը։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։