Ավտոերթերի ընթացքում բերման է ենթարկվել 91 քաղաքացի
ԻրավունքԵրեւանում անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր՝ մայիսի 16–ին, ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 91 քաղաքացի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին Ոստիկանությունից:
Հավելեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոերթեր է անցկացրել: Ոստիկանները որոշ հատվածներում կանգնեցրել ու բերման են ենթարկել վարորդներին, մեքենաները տարել տուգանային հրապարակ: