Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է գեներալ Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավունք

Մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել Արցախի հերոս Սավել Կարապետյանին, հանրային տիրույթում տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:

«Արցախպրեսը» այս առթիվ  դիմել է ԱՀ Դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանին՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքով:

Պարո՛ն Գաբրիելյան, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի շուրջ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում շրջանառվում են տարբեր կարծիքներ, հաճախ նաև վիրավորանքի աստիճանի հասնող քննադատություններ իրավապահ մարմինների հասցեին, դրանք կարո՞ղ են, արդյոք, որևէ կերպ ազդել քրեական գործի ընթացքի վրա:

Դատախազության մասին օրենքը սահմանում է դատախազի վարքագծի կանոնները, որոնց թվում կան այսպիսի վարքագծային նորմեր՝ դատախազը պետք է լինի ինքնուրույն, անկախ լինի օրենսդիր և գործադիր իշխանությունների և այլ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ` քննադատվելու մտավախությունից, լինի արդարամիտ, համբերատար, զուսպ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող: Արցախի Հանրապետության դատախազությունն առաջնորդվում է վարքագծի հիշյալ կանոններով: Ձեր կողմից վկայակոչած քրեական գործի վերաբերյալ տարբեր աղբյուրներից հնչել են տարբեր ծագումնաբանություն ունեցող տեսակետներ, մե'րթ այն քաղաքականացվել է, մե'րթ անձնավորվել, մե'րթ քննադատվել իրավապահ մարմինների «մեղմ» մոտեցման համար, մե'րթ արդարացվել՝ ի պաշտպանություն բերելով տարբեր փաստարկներ: Այդ գործով մեղադրյալը կարող է ունենալ աջակիցներ, «հակառակորդներ», անձնական վատ հարաբերություններ ունեցող անձինք, ովքեր արդի հնարավորությունների պայմաններում կարող են ազատորեն հանրայնացնել իրենց սուբյեկտիվ կամ օբյեկտիվ կարծիքը, որին դատախազությունը հարգանքով է վերաբերում, բայց չի կարող ընդունել՝ ի ղեկավարումն: Մյուս կողմից, երբ անձինք քննադատում են իրավապահ մարմիններին այս կամ այն որոշման համար՝ այդ ընթացքում չունենալով տարրական իրավաբանական գիտելիքներ և բացարձակապես չտիրապետելով քրեական գործով պարզված հանգամանքներին ու փաստական տվյալներին, ապա պարզ է, որ դրանք կարող են կրել անձնավորված բնույթ, հիմքում ունենալ տարբեր դրդապատճառներ, բացառված չէ նաև ուղղորդված լինելը, իսկ այդպիսի գործընթացներից դատախազությունը զերծ է և երբեք դրանց մաս չի կազմելու:

Հանրությանը հուզում է այն հարցը, թե հնարավո՞ր է, արդյոք, որ Սամվել Կարապետյանը խուսափի քրեական պատասխանատվությունից:

Ինչպես մնացյալ դեպքերում, այդ դեպքի մասին ևս դատախազությունը պարբերաբար տեղեկություն է հրապարակել: Հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն, կասկածյալը ձերբակալվել էր, նրան առաջադրվել է մեղադրանք ծանր և միջին ծանրության ենթադրյալ հանցագործությունների կատարման համար, ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց: Ի դեպ, խափանման միջոցի հետ կապված ևս բացահայտ կեղծ ու սուբյեկտիվ հայտարարություններ եղան: Խափանման միջոց կալանքի կիրառումը ոչ թե քննիչի սուբյեկտիվ ցանկության արդյունք է, այլ կոնկրետ քրեադատավարական հիմքեր պահանջող դատավարական հարկադրանքի միջոց: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան չէր ներկայացվել՝ հաշվի առնելով, որ մեղադրյալն իր ցուցմունքներով ամբողջությամբ ներկայացրել էր դեպքի հանգամանքները, տուժողներն ու վկաները հարցաքննվել էին, առգրավվել էին դեպքի վայրի տեսագրությունները: Հաշվի էր առնվել նաև մեղադրյալի տարիքը, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր լինելը: Հետաքրքրականն այն է, որ մինչ այդ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում քաղաքացու կողմից ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ արձակելու դեպքով ևս մեղադրյալը չէր կալանավորվել, մինչդեռ զարմանալիորեն որևէ մեկի մոտ իրավապահ մարմիններին քննադատելու մտադրություն չէր ծագել: Դա նշանակում է, որ դատախազությունը հաճախ կարող է գործ ունենալ սուբյեկտիվ գնահատականների հետ և երբեք չպետք է կաշկանդված լինի նման երևույթներով: Մինչդատական վարույթում կալանավորման հարցի քննարկման համար կարևոր նշանակություն ունի նաև դատական պրակտիկան, որը ևս հաշվի է առնվում նախաքննական մարմինների կողմից: Վերջերս դատարանը մերժել էր երկու անձանց սպանության պարտակման մեջ մեղադրվող, ինչպես նաև դանակի ութ հարվածով մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս հասցրած անձանց կալանավորելու քննիչի միջնորդությունները, քանզի կալանքը հանդիսանում է ծայրահեղ խափանման միջոց և կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված