Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկել է հետագա անելիքները Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ Մեկ օրում բացահայտվել է 174 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ տվյալները Տեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահին Միջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետ ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում բարձրացված մտահոգությունները 

ՄԻՊ-ն այսօր իրականացված հավաքներում արձանագրել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր

Իրավունք

Ավտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով՝

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան։

Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվասացնող արտահայտություն անելու դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ըստ Ոստիկանության կարգապահական կանոնագրքի, ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։

Այսօր և նախորդ շաբաթ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի և թեժ գծին ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների կողմից ավտոերթի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս չեն վերադարձվել։

Ընդ որում, շուրջ վեց տրանսպորտային միջոցի մասով դրանք չեն վերադարձվում արդեն մի քանի օր և մեքենաների սեփականատերերին չի ներկայացվում այն հիմնավոր պատճառաբանությունը, որով դրանք պահվում են հատուկ պահպանվող տարածքում։

Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը չի կարող իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ բացակայում է նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի ընթացքում համապատասխան դատավարական ակտը՝ տրանսպորտային միջոցն առգրավվելու վերաբերյալ։

Իսկ Ոստիկանության ծառայողների բանավոր տրված այն հիմնավորումները, որ այդ մեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերցվել արգելանքի որևէ հանցագործության կասկածանքով՝ առանց նախաձեռնված որևէ քրեական վարույթի, քրեական գործի հարուցման համար նյութերի նախապատրաստության շրջանակում՝ հիմնավոր և իրավաչափ չէ։

Նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։ Նշվածի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություն կուղարկի նաև իրավասու պետական մարմիններին պարզաբանումներ տրամադրելու և անձանց սեփականության իրավունքի անհամաչափ միջամտությունը դադարեցնելու պահանջներով։

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում այսօր արձանագրվել է փաստաբանի մուտքն արգելելու դեպք, որը մոտ 20 րոպե անց Պաշտպանի աշխատակազմի միջամտության արդյունքում հարթվել է։ Ոստիկանության նույն բաժնում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից արձանագրվել է դեպք, երբ անձին բերման են ենթարկել 9:30-ի սահմաններում, մինչդեռ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանի» ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձին բերման ենթարկելու ժամ արձանագրվել է 10:00-ն:

Դեռ ավելին, բաժնից դուրս գրելու ժամ է արձանագրվել 13:00, մինչդեռ 13:40-ի սահմաններում անձը դեռևս գտնվում էր ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Պարզաբանել են, որ անձին տեղափոխում են Ոստիկանության մեկ այլ բաժին, քանի որ մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստել են նյութեր:

Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության ծառայողները փորձում էին անհիմն անազատության մեջ պահել նույն անձի փաստաբանին և որպես պատճառ նշվում էր փաստաբանի կողմից կատարված տեսաձայնագրումը։ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում փաստաբանը դուրս է եկել բաժնից:

Նույն բաժնում արձանագրվել է նաև, որ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանում» Ոստիկանության ծառայողներին չներկայացված չորս անձանց տվյալները չեն լրացվել:

Պաշտպանը նշվածի վերաբերյալ կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի է անձին սահմանված ժամկետից ավելին վարչական ձերբակալման հիմնավորմամբ ապօրինի պահելը, ավելին՝ դա ենթադրաբար թաքցնելու նպատակով գրանցամատյանում սխալ ժամ նշելը։

Անթույլատրելի է նաև փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին՝ վստահորդին տեսակցելու նպատակով խոչընդոտելը, իսկ առավելապես ոչ իրավաչափ և օրինականության հետ աղերս չունեցող է փաստաբանի՝ Ոստիկանության բաժնից ելքը սահմանափակելու փորձը այս կամ այն հիմնավորմամբ։

Նշված դեպքով Պաշտպանը համապատասխան գրությամբ դիմելու է իրավասու մարմիններին անձանց պատասխանատվության կանչելու պահանջով և հետամուտ է լինելու գործի քննության ընթացքին։

Հավաքների ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ իրավունքի մասով՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից զարգացրած իրավունքում հստակ արձանագրված է, որ խաղաղ հավաքների ընթացքում ոչ բռնի գործողությունները, ինչպես օրինակ՝ ճանապարհների ժամանակավոր փակումը, այդ թվում՝ ֆիզիակական արգելապատնեշների կամ այլ կերպ դրանք արգելափակելու միջոցով, պետք է օգտվեն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունից։

Դատարանը շեշտել է, որ ցանկացած հավաք հասարակական վայրում կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել այլոց առօրյա կյանքի համար, ներառյալ հանգեցնել երթևեկության խաթարման, և որ հավաքի մասնակիցների կողմից բռնության գործողությունների բացակայության պայմաններում կարևոր է, որ պետական ​​մարմինները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի հավաքների ազատության իրավունքը զուրկ չլինի որևէ բովանդակությունից։

Միևնույն ժամանակ, դատարանը տարիներ ի վեր զարգացրել է մոտեցում, ըստ որի, այլոց առօրյա կյանքի ու օրինական գործունեության համար հավաքի մասնակիցների կողմից կանխամտածված կերպով այնպիսի լուրջ խոչընդոտների ստեղծումը, որոնք էականորեն գերազանցում են խաղաղ հավաքների ազատության իրավունքի նորմալ իրացման պայմաններում պատճառվող խոչընդոտների մակարդակը, կարող են դիտարկվել որպես «դատապարտելի արարք» (“reprehensible act”), որպիսի վարքագծի դեպքում կիրառված տույժերը/պատիժները կարող են հիմնավորված լինել։

Միևնույն ժամանակ դատարանը վերահաստատել է մի շարք գործերով, որ խաղաղ հավաքին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր է, որ անձը չի կարող որևէ տույժի ենթարկվել օրինական հավաքին մասնակցելու համար, եթե անձը չի կատարում հակաօրինական արարք։ Դատարանը նաև շեշտել է, որ կարևոր է, որ հավաքների կազմակերպիչներն ու մասնակիցները, հետևելով օրինականության պահանջներին, հարգեն ժողովրդավարական խաղի կանոնները, որում իրենք ևս դերակատար են։

Ուստի, ավտոերթի միջոցով խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար Ոստիկանության կողմից պետք է ձեռնարկվեն պատշաճ և անհրաժեշտ միջոցներ, ի թիվս այլնի, ուղղորդելով երթին և նախազգուշացնելով երթևեկության հնարավոր խոչընդոտների մասին՝ նպատակ ունենալով մի կողմից երաշխավորել ավտոերթի բնականոն ընթացքը, իսկ մյուս կողմից՝ ապահովել, որ այլ անձանց պատճառվող անհարմարությունները ողջամտորեն հասցվեն նվազագույնի, ի թիվս այլնի ապահովելով, որ իրավիճակը չհանգեցնի երթևեկի տևական ու համատարած արգելափակման։

Ավտոերթի միջոցով իրենց կարծիքն արտահայտող հավաքի մասնակիցներն էլ պարտավոր են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որոնք ի թիվս այլնի, կարող են միտված լինել ճանապարհային բնականոն երթևեկության ապահովմանը։ Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին՝ իր օրինական պահանջները կատարելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջՌոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկել է հետագա անելիքներըՊենտագոնի ղեկավարը չեղարկել է Իսրայել կատարելիք այցը Կիմ Չեն Ընն այցելել է Կումսուսան պալատ Կիմ Իր Սենի հիշատակի օրըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾՄեկ օրում բացահայտվել է 174 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ տվյալներըՏեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասինՓորձագետը բացատրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի տապալման պատճառներըՌյուտե. ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային ներուժի ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար»Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահինՄիջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ«Ահա դրա համար էլ ես նրան սիրում եմ». Թրամփ Տնտեսագետը գնահատել է՝ կհասնի՞ արդյոք դոլարի փոխարժեքը 100 ռուբլուԱՄՆ նախկին ԿՀՎ տնօրենը նշել է ժամանակակից պատերազմում հաղթելու երեք հիմնական պայմանԹրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում բարձրացված մտահոգություններըՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 903 անօդաչու սարք և ութ կառավարվող ավիառումբ«Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրաԱբովյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներինՍիրիայի առաջնորդը բանակցություններ կվարի Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներումԵվրախորհրդարանում սկանդալ է բռնկվել Ուկրաինայի հարցով Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործինԹրամփը կարծում է, որ Դանիային Գրենլանդիան պետք չէCNN․ Հեգսեթը կայցելի Իսրայել՝ քննարկելու Անկարայի և F-35 կործանիչների հարցըՍիրիայի առաջնորդը բանակցություններ կվարի Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներումԹուրքիան ուսումնասիրում է «Կապույտ հոսք» գազատարի վրա հնարավոր հարձակման մասին տեղեկություններըՄիջազգային իրավունքը սակարկման առարկա չէ․ քննադատություն՝ Բաքվի գործողությունների մասին․ ԳալստյանՌուս ռազմական փորձագետը կոչ է արել հարվածներ հասցնել Եվրոպայի ռազմական գործարաններինԴատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներՍպերցյանը կnրծանե՞g իր կարիերան «Ալ-Ահլի» տեղափոխվելով. Կոլոսկովի մեկնաբանությունը Երևանում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի․ նա տեղափոխվել է ԲԿYnet․ Հայոց ցեղասպանության ճանաչումը խոր ճեղք է բացել Իսրայել–Ադրբեջան հարաբերություններումՄասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցումՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա Հայ–իրանական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանին էր պատկանում. ինչո՞ւ չստացվեց համագործակցությունըՕդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանովՄադյարը հույս ունի հանդիպել ԶելոնսկիինԽոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս էՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը
Ամենադիտված