ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Իրավունք
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
«Պաշտպանի գրությունից հետո զինծառայողը, ով չէր վիրահատվել մարտական գործողություններ սկսվելու պատճառով, սակայն ուներ մի շարք առողջական խնդիրներ․ վահանաձև գեղձի կիստայի, վարիկոցելեի, աճուկային ցավեր և վիրահատություն իրականացնելու ցուցում, տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ կատարվել են բոլոր հետազոտությունները և զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)