ՌԴ իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
ԻրավունքՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն ստորաբաժանման և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Էջմիածնում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 35-ամյա մի տղամարդու։
Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչությունում բռնաբարության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք։
35-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն