Արթուր Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Իրավունք
Հետախուզում է հայտարարվել Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» նկատմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)