44-օրյա պատերազմից հետո Հայաստանում որոշ մարդիկ կարծում են, որ ժողովրդավարությունը խանգարում է. Քրիստինե Գրիգորյան
Իրավունք44-օրյա պատերազմից հետո ակտիվորեն քննարկվում և կասկածի տակ է դրվում ընտրված ժողովրդավարական ուղու ճիշտությունը։ Այս մասին մայիսի 20-ին «Հայկական դեմոկրատիա» համաժողովին հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։
«Արդյո՞ք այն մեզ անհավասար դիրքերում չդրեց մեր ավտորիտար հարեւանների հետ պատերազմի ժամանակ եւ հարաբերություններում: Մարդիկ հաճախ ժողովրդավարությունը համեմատում են ծանր բեռի հետ, որը, նրանց կարծիքով, խանգարում է մեզ ավելի արագ վազել կյանքի եւ մահվան մարաթոնում»,- հավելեց նա:
Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ ժողովրդավարությանը լավ այլընտրանք չկա՝ նշելով, որ արդարադատության բացակայությունը թուլացնում է ժողովրդավարական համակարգերը։