Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց
ԻրավունքԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը, որին բնակարանում այսօր կատարված խուզարկությունից հետո բերման էին ենթարկել, ազատ է արձակվել:
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ Գրիգորյանի բնակարանի խուզարկության որոշման հիմքում անցյալ տարի ձմռանը նրա կողմից մուրացկաններին գումար տալու վերաբերյալ հայտնի տեսագրությունն էր։