Դատավորը մերժեց պատգամավորի ու զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը
Իրավունք«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց։
Դեռևս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։