Բլոգեր Միքայել Բադալյանը մեկ ամսով կալանավորվել է
ԻրավունքԴատարանը այսօր մասամբ բավարարել է դատախազի միջնորդությունը․ վերջինս պահանջել էր երկու ամսով կալանավորել բլոգեր Միքայել Բադալյանին։
Ինքը՝ Բադալյանը, տեսաուղերձում նշել է, որ գնում է Քննչական կոմիտե։ Նա այդ որոշումը որակել է քաղաքական, որի նպատակը, ըստ բլոգերի, բողոքի շարժումը կոտրելն է։
Ձերբակալության պատճառը տելեգրամ ալիքում արված հրապարակումն է։ Հետաքննությունը պնդում է, որ բլոգերը կեղծ տեղեկություններ է տարածել «Երևանում և նրա սահմաններից դուրս նախապատրաստվող ահաբեկչությունների մասին»։
Ամենայն հավանականությամբ, Քննչական կոմիտեի աշխատակիցները նկատի ունեն Բադալյանի այն գրառումը, որը գրվել է Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելու նախօրեին։
Դրանում բլոգերը գրել է, որ վարչապետի ուղևորությունը կարող է չեղարկվել «Սասնա ծռեր» արմատական խմբավորման ահաբեկչական հարձակումների պատճառով։