Բերման է ենթարկվել 49-ամյա Ռուզաննա Պ.-ն, որը հետախուզվում էր ծանր վիրավորանքի մեղադրանքով
ԻրավունքՈստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ռուզաննա Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ (Ծանր վիրավորանքը) հոդվածի մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: