Կառավարական 3-րդ մասնաշեքից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձ
ԻրավունքԿառավարական 3-րդ մասնաշեքի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ 5 անձ բերման է ենթարկվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ըստ Գաբրիելյանի՝ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ առավոտվանից «Դիմադրությունը» երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից։ Մեծ թվով ցուցարարներ և ոստիկանության ուժեր հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։