ՌԴ-ում հայազգի քրեական հեղինակություն Կարլիկը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման
ԻրավունքԴոնի Ռոստովի Կիրովսկի շրջանային դատարանը Կարլիկ մականունով քրեական հեղինակություն Վահան Ներկարարյանին դատապարտել է տասը տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում՝ շորթման համար։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են Ռոստովի մարզի դատարանների մամուլի ծառայությունից։
Դատաքննության ընթացքում Ներկարարյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Քննության տվյալներով՝ 2016 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր ամբաստանյալը, գտնվելով քննչական մեկուսարան թիվ 1-ում, խցակցից արժեքավոր թղթեր է պահանջել՝ սպառնալով սպանել նրան և նրա մտերիմներին։ Նշվում է, որ դրանում նրան օգնել են երկու հանցակիցները։ Արդյունքում տուժողը Ներկարարյանին է փոխանցել 23 մլն ռուբլի արժողությամբ սեփականություն։
Բացի այդ, 2016 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ներկարարյանը, ֆիզիկական բռնությամբ սպառնալով, նույն բանտարկյալից ստացել է շինարարական պայմանագրերով պահանջելու իրավունք՝ 2,6 միլիոն ռուբլու չափով։