Կողոպուտ Դիլիջանում. Գետափնյա փողոցում քաշել-պոկել է 16-ամյա պատանու պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի
ԻրավունքՀունիսի 3-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում տված 16-ամյա պատանին հայտնել էր, որ անհայտ անձը Գետափնյա փողոցում քաշել-պոկելով հափշտակել էր պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի:
Ոստիկանությունից հայտնում են, որ Դիլիջանի քրեական հետախույզները պարզել են, որ կողոպուտը կատարել է դիլիջանցի 16-ամյա մեկ այլ պատանի: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և խոստովանել, որ հափշտակությունն արել է ինքը:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն: